երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ու՞մ խորհրդով և ի՞նչ պատճառով է Վիտալի Բալասանյանը փորձում ամեն կերպ հետաձգել արցախյան ընտրությունները

Ու՞մ խորհրդով և ի՞նչ պատճառով է Վիտալի Բալասանյանը փորձում ամեն կերպ հետաձգել արցախյան ընտրությունները

Այն որ արցախյան ընտրություններում հայաստանյան տարբեր քաղաքական շրջանակներ ունեն իրենց հետաքրքրությունը՝ այլևս գաղտնիք չէ ոչ մեկի համար և նույնիսկ անզեն աչքով երևում է՝ որ թեկնածուին, որ շրջանակներն են սատարում՝ տվյալ շրջանակներից հնչող մեսիջներից։

Եթե, օրինակ, արտգործնախարար Մասիս Մայիլյանին սատարում են արտասահմանյան կազմակերպությունների գրանտային ծրագրերում ընդգրկված տարբեր կալիբրի իր գործընկերները, պարբերաբար համացանցում տարածելով այս կամ այն կոնկրետ թիրախավորված «լուրը» կամ մեսիջը, ապա նախագահի թեկնածու՝ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, ով կոշտ ընդդիմադիր կեցվածք է ընդունել Հայաստանի ներկայիս իշխանությունների նկատմամբ, սատարում է մարտի մեկի գործով ձերբալակված, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ողջ քաղաքական ու մեդիա թիմը։

InfoPort-ի հավաստի տվյալներով արցախյան ընտրարշավի հենց առաջին օրերից քոչարյանական թիմի քաղտեխնոլոգների, PR-մասնագետների, լրագրողների, նույնիսկ վերջին շրջանում Հայաստանում ոչ այնքան պոպուլյար երգիչ-երգչուհիների մի մեծ խումբ գործուղվել է Արցախ՝ օգնելու Բալասանյանի ընտրարշավին։

Բայց ինչպես ցույց է տալիս ընտրարշավի ընթացքը այդ ջանքերը անցնում են ապարդյուն, քանզի Բալասանյանի ռեյտինգը չի հաջողվում բարձրացնել: Բալասանյանը իհարկե ունի իր կայուն էլեկտորատը, որը ըստ տարբեր վերլուծաբանների դժվար թե գերազանցի 10%-ը, սակայն այս ցուցանիշը ոչ մի կերպ չի հաջողվում բարձրացնել՝ չնայած հայաստանյան քաղտեխնոլոգների և PR-մասնագետների ջանքերի։

Եվ ահա, հասկանալով այս ամենը, քոչարյանական թիմի քաղտեխնոլոգները և PR-մասնագետները, օգտվելով կորոնավիրուսով ստեղծված իրավիճակից, որոշել են դիմել մեկ այլ հնարքի՝ հորդորելով Բալասանյանին բարձրացնել արցախյան ընտրությունները հետաձգելու հարցը, որպես պատճառ մատնանշելով համաճարակի վտանգից բխող անվտանգության հարցերը։

Երեկ արդեն Բալասանյանը հանդես եկավ Արցախում արտակարգ դրություն մտցնելու պահանջով՝ չնայած նրան, որ հանրապետությունում չկա կորոնավիրուսի գեթ մեկ դեպք, իսկ ընտրություններին էլ մնաց ընդամենը 12 օր։

Մեր տվյալներով Բալասանյանը այս պահանջը ավելի ակտիվ կբարձրաձայնի առաջիկա օրերին՝ փորձելով արտակարգ դրություն մտցնելու միջոցով հասնել նաև ընտրությունների հետաձգման։

  • Կիսվել: