կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Թույլ տվեք, որ Արցախի զարկերակն աշխատի․ Արցախցիները ռուս խաղաղապահներից պահանջեցին բացել կյանքի ճանապարհը

Թույլ տվեք, որ Արցախի զարկերակն աշխատի․ Արցախցիները ռուս խաղաղապահներից պահանջեցին բացել կյանքի ճանապարհը

Համաժողովրդական շարժման մասնակից արցախցիները Ստեփանակերտի օդանավակայանի մոտ են՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայրում: Արցախցիները նախ հանդես եկան հայտարարությամբ՝ ռուս խաղաղապահներից պահանջելով բացել կյանքի ճանապարհը։

Այնուհետև ելույթ ունեցավ նաև ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ Նա  հարց տվեց հավաքված արցախցիներին՝ ասելով, թե կա՞ ավելի լավ բան, քան միասնությունն է։ Հետո Ներսիսյանն ասաց, որ եկել են ռուս խաղաղապահներին և նրանց հրամանատարությանը ներկայացնելու արցախցիների պահանջները։

«Որևէ մեկը կասկած չունի, որ արցախցին իր հանդեպ ցանկացած լավություն գնահատող և բազմապատիկը ներկայացնող տեսակն է։ Պատերազմից հետո արցախցին մշտապես իր երախտիքի խոսքն է ասել ռուս խաղաղապահ  ուժերին։ Եվ այսօր այստեղ ենք մեկ պահանջով՝ բացեք Արցախի կյանքի ճանապարհը և թույլ տվեք, որ Արցախի զարկերակն աշխատի։ Մենք այստեղ ապրել, մեր երեխաներին, թոռներին կրթել ենք ուզում, արդյոք մենք ավելի՞ն ենք ուզում»,- հարց բարձրացրեց նա:

«Սա ամենևին բարեկամական, ընկերական և գործընկերային չէ, որ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման հետ, բայց տեսնում ենք  ուղղաթիռների ամենօրյա թռիչքներ, սա ամենևին բարեկամական, գործընկերային  չէ»,- նշեց արցախցի պաշտոնյսան։

Պետնախարարը համաժողովրդական շարժման մասնակիցներին տեղեկացրեց, որ մի քանի հոգով կհանդիպեն ռուս խաղաղապահների հրամանատար Ալեքսանդր Լենցովի, քննարկման մանրամասները կհայտնեն արցախցիներին, որից հետո կորոշեն անելիքները։

  • Կիսվել: