երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն գոհունակություն է հայտնել Բերձորը, Աղավնոն և Սուսն Ադրբեջանին հանձնելու առնչությամբ

Թուրքիայի ԱԳՆ-ն գոհունակություն է հայտնել Բերձորը, Աղավնոն և Սուսն Ադրբեջանին հանձնելու առնչությամբ

Թուրքիայի ԱԳՆ-ն գոհունակություն է հայտնել Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, ինչպես նաև Աղավնո և Սուս գյուղերն Ադրբեջանին հանձնելու առնչությամբ: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Մենք հուսով ենք, որ այս փաստը, որը կարևոր քայլ է դարձել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում, կնպաստի տարածաշրջանային կապերի կարգավորմանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը։ Թուրքիան, ինչպես նախկինում, կշարունակի աջակցել եղբայրական Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը» (չակերտները՝ խմբ) և ինքնիշխանությանը», - ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշենք, որ ադրբեջանական բանակն ուրբաթ մտել ու տեղակայվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր վարչական կենտրոնում, Աղավնո և Սուս գյուղերում, ինչի մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

  • Կիսվել: