ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիան Սիրիայում իր եղբայրներին վերաբերվում է նույն զգայունությամբ, ինչ Ղարաբաղում իր բարեկամներին. Էրդողան

Թուրքիան Սիրիայում իր եղբայրներին վերաբերվում է նույն զգայունությամբ, ինչ Ղարաբաղում իր բարեկամներին. Էրդողան

Թուրքիան Սիրիայում իր եղբայրներին վերաբերվում է նույն զգայունությամբ, ինչ Ղարաբաղում, Բոսնիա եւ Հերցեգովինայում, Լիբիայում եւ մոլորակի այլ շրջաններում գտնվող իր բարեկամներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, տեղեկացնում է թուրքական Անադոլու-ն։

՛՛Ցանկացած թույլ երկիր իրեն դատապարտում է արտաքին միջամտության՛՛,-ասել է Էրդողանն ու հավելել. ՛՛Ձեզնից յուրաքանչյուրն այսօր տեսնում է պետությունների գործողությունները, որոնք իրենց սահմանից հազարավոր կիլոմետրեր հեռու միջնորդավորված պատերազմներ են վարում մեր տարածաշրջանում՝ արդարացնելով իրենց գործողությունները անվտանգության եւ բարեկեցության պահանջներով։ Ընդ որում, այդ նույն տերությունները դեմ են Անկարայի քայլերին՝ ապահովելու թուրքական սահմանների անվտանգությունը՛՛:

Ըստ թուրք ղեկավարի՝ նրանք իրական նպատակը եւ գործողությունների միակ պատճառը քաղաքական եւ տնտեսական դիվիդենտներն են:

  • Կիսվել: