ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիան պատրաստվում է Ջրականում (Ջաբրայիլ) անտառատնտեսության ուսումնական կենտրոն հիմնել

Թուրքիան պատրաստվում է Ջրականում (Ջաբրայիլ) անտառատնտեսության ուսումնական կենտրոն հիմնել

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառատնտեսության փոխնախարար Վեյսել Թիրյաքին և Ադրբեջանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Էթիբար Միրզաևը Ստամբուլում բանակցություններ են անցկացրել անտառային հրդեհների դեմ պայքարում համագործակցության մասին արձանագրության կետերի շուրջ, գրում է ermenihaber.am-ը:

Հաղորդվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ Ադրբեջանը Թուրքիային ինքնաթիռներով ու ուղղաթիռներով կաջակցի անտառային հրդեհների դեմ պայքարում: Կողմերը նաև մոտ ապագայում Թուրքիայում համատեղ ուսումնավարժանք կանցկացնեն հրդեհաշիջման թեմայով:

Բացի դրանից, կողմերը պայմանավորվել են, որ Թուրքիան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջրականում (Ջաբրայիլ) անտառատնտեսության ուսումնական կենտրոն և տնկարան կհիմնի:

 

  • Կիսվել: