երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիան կփորձի սադրել Ադրբեջանին․ Դավիթ Շահնազարյան

Թուրքիան կփորձի սադրել Ադրբեջանին․ Դավիթ Շահնազարյան

Թուրքիան կփորձի սադրել Ադրբեջանին։ Այսօր «Ռուս–թուրքական հարաբերությունները և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Դավիթ Շահնազարյանը։

 «Ես ավելի քան հավանական եմ համարում այն, որ Թուրքիան կփորձի սադրել Ադրբեջանին: Ժամանակը ցույց կտա, թե ինչպես իրենց կպահեն Ադրբեջանի իշխանությունները»,- հավելեց նա: Խոսելով «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» լեգիտիմացման մասին` Շահնազարյանը նշեց, որ դրա ղեկավարը Ղարաբաղից մեծամասնական համակարգով պատգամավոր է դարձել:

«Եթե համանախագահները, համանախագահող երկրների դեսպանները, գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպում են նրա հետ այդպիսի կարգավիճակում եւ շնորհավորում են, ստացվում է, որ այդ կարգավիճակի հետ և շնորհավորում են նրան, ստացվում է, որ նրանք Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս են ճանաչու՞մ»,- հարց է հնչեցրել  Շահնազարյանը և հավելել,  որ «սա իրականություն է, որքան էլ որ մենք չցանկանանք դա չնկատել»։

Ըստ նրա՝ Ադրբեջանը պատրաստվում է Արցախի և Հայաստանի դեմ պատերազմի։ «Այն, ինչ կատարվում է վերջին ամիսներին Ադրբեջանում, խոսում է Հայաստանի եւ Արցախի դեմ պատերազմի նախապատրաստման մասին: Հայաստանի իշխանությունները պատերազմում են սեփական ժողովրդի հետ»,- ասաց Շահնազարյանը։

Խոսելով Արցախում կայանալիք ընտրությունների մասին` նա նշեց դրանց կարեւորությունը եւ նշեց հեղափոխությունն այնտեղ արտահանելու փորձերը: «Եթե Արցախում գործող նախագահը հնազանդ լինի Հայաստանի իշխանություններին, ապա հեղափոխության արտահանումը կսկսվի, եթե ընտրվի այդպիսի մարդ»,- ասաց նա։

  • Կիսվել: