ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ծաղիկների արտադրության խրախուսման նպատակով անհրաժեշտ է կոնկրետ ծրագրեր մշակել. կայացել է ԱՀ ՀԾՏՄԿ պետական հանձնաժողովի հերթական նիստը

Ծաղիկների արտադրության խրախուսման նպատակով անհրաժեշտ է կոնկրետ ծրագրեր մշակել. կայացել է ԱՀ ՀԾՏՄԿ պետական հանձնաժողովի հերթական նիստը

Այսօր՝ ապրիլի 21-ին, կայացել է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր կառույցի ղեկավար Գևորգ Գրիգորյանը:

նիստին Գ. Գրիգորյանը ներկայացրել է օրակարգի հարցերը, որից հետո, ըստ ոլորտների, ելույթներով հանդես են եկել հանձնաժողովի աշխատակիցները:

Օրակարգում ներառված մի շարք հարցեր վերաբերում էին Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից ընդունված որոշ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարել:

Հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը նիստին ներկայացրել է ծաղիկների շրջանառության ոլորտի ուսումնասիրության արդյունքները:

Խոսելով թեմայի ուսումնասիրության անհրաժեշտության և նպատակի մասին՝ Ա. Մկրտչյանը նշել է, որ հանձնաժողովը, նպատակ ունենալով ձևավորել արդյունավետ մրցակցային միջավայր, պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում լայն սպառում ունեցող պարենային և ոչ պարենային ապրանքային շուկաներում, ինչպես նաև տնտեսության այն ոլորտներում, որոնց վերաբերյալ հասարակությանը մտահոգություններ են հնչեցվում: Ելնելով նշվածից և նպատակ ունենալով վերհանել ծաղիկների շրջանառության ոլորտում առկա մրցակցային խնդիրները, գնահատել ոլորտում գործող իրավական կարգավորումների ազդեցությունը առկա մրցակցային միջավայրի վրա, ինչպես նաև բացառել հնարավոր անբարեխիղճ վարքագծի դրսևորումները՝ հանձնաժողովը 2021 թվականի հունվարի 29-ի N 12-Ա որոշմամբ նախաձեռնել է ծաղիկների շրջանառության ոլորտում իրականացնել ուսումնասիրություն: Ըստ Ա. Մկրտչյանի՝ ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել են ծաղիկների ներմուծման և իրացման ընդհանուր պայմանները, որը նպատակ է հետապնդել վերհանելու տվյալ բնագավառում գործող ընկերությունների գործունեությանը, այդ թվում՝ ոլորտի զարգացմանը խոչընդոտող հնարավոր խնդիրները, որոնց լուծումը կհանգեցնի ծաղիկների շրջանառության ոլորտում ավելի նպաստավոր պայմանների ստեղծման՝ որպես վերջնարդյունք խորացնելով մրցակցությունը, ինչպես նաև ապահովելով սպառողների շահերի պաշտպանությունը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ծաղիկների շրջանառության ոլորտում ապրանքային շուկաների ապրանքատեսակային սահմաններն հատկորոշելիս, կարևորվել է տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացված ծաղիկների ֆունցիոնալ հատկանիշներով փոխադարձ փոխարինելիությունը, օգտագործման նպատակն ու եղանակը, սպառողական հատկանիշներով համադրելիությունը, ինչի արդյունքում առանձնացվել են հետևյալ ապրանքային շուկաները՝ «Հատիկով իրացվող ծաղիկներ», «Ծաղկեփնջեր» և «Ծաղկեպսակներ»: Համաձայն ԱՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ 2020 թվականի ընթացքում Արցախում ծաղիկների արտադրություն չի իրականացվել. ամբողջությամբ ներկրվել են Հայաստանի Հանրապետությունից: Նշված ժամանակահատվածում ծաղիկների շրջանառության ոլորտում գործունեություն է իրականացրել 86 տնտեսավարող սուբյեկտ: Ընդ որում՝ Ստեփանակերտ քաղաքում ծաղիկների շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային օբյեկտները հիմնականում տեղեկայված են քաղաքի երեք տարբեր հատվածներում»,- մասնավորապես ասել է ոլորտի պատասխանատուն:

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա խոսքով՝ համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի՝ վաճառքի ցուցադրված յուրաքանչյուր ապրանքատեսակ պետք է ունենա գնապիտակ, գնապիտակի վրա նշվում են ապրանքի անվանումը, մեկ միավորի գինը: Գնապիտակների բացակայությունը կարող է թույլ տալ տնտեսավարող սուբյեկտներին խտրական և տարբերակված գներ կիրառել սպառողների նկատմամբ, միևնույն ժամանակ գնապիտակների առկայությունը կնպաստի մրցակցությանը՝ ավելի էժան գնի կիրառման առումով, և իրար կողք-կողքի գտնվող առևտրային օբյեկտները հնարավորություն կունենան տեղեկանալու մրցակցի կողմից կիրառվող գնի վերաբերյալ, իսկ սպառողը հնարավորություն կունենա ծաղիկները ձեռքբերել ավելի մատչելի գնով: Հարցումների արդյունքները ցույց են տվել, որ սպառողների համար առաջնային տեղում է ծաղիկների գինը, իսկ հետո՝ որակը: Այդ իսկ պատճառով առանձին ուսումնասիրվել են ծաղիկների՝ Արցախի Հանրապետությունում գործող գները։ Ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ Արցախի Հանրապետությունում չի իրականացվում ծաղիկների արտադրություն, որի համար առավել խնդրահարույց գործոն է հանդիսանում ֆինանսական միջոցների բացակայությունը: Խնդրի լուծման համար Արցախի Հանրապետությունում ծաղիկների արտադրության խրախուսման նպատակով անհրաժեշտ է կոնկրետ ծրագրեր մշակել՝ մատչելի վարկային ռեսուրսների ներգրավմամբ: Հանրապետությունում ծաղիկների արտադրության խրախուսման արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն ծաղիկների շրջանառության մանրածախ ոլորտում իրացման գնի նվազման համար՝ հաշվի առնելով տեղափոխման ծախսերի բացակայությունը»,֊ավելացրել է Ա.Մկրչյանը։

  • Կիսվել: