երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Տոնական օրերին Արցախում գրանցվել է 46 ծնունդ

Տոնական օրերին Արցախում գրանցվել է 46 ծնունդ

2020 թվականի հունվարի 1-7-ն Արցախի Հանրապետությունում գրանցվել է 46 ծնունդ՝ 27 տղա և 19 աղջիկ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովը՝ նշելով, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածում Արցախում գրանցվել էր 39 երեխայի ծնունդ:

Նրա խոսքով՝ 2020 թվականի հունվարի 1-7-ը միայն Ստեփանակերտի ծննդատանը գրանցվել է 39 ծնունդ, որից 21-ը՝ տղա, իսկ 18-ը՝ աղջիկ:

ԱՀ առողջապահության նախարարության վիճակագրական-վերլուծական բաժնի վարիչ Ագապի Հայրունին էլ տեղեկացրել է, որ նույն ժամանակահատվածում Մարտակերտի բուժհաստատությունում գրանցվել է 4 ծնունդ (տղա), Հադրութում՝ մեկ աղջիկ, Քարվաճառում՝ մեկ տղա և Քաշաթաղի բուժմիավորումում՝ մեկ տղա:

  • Կիսվել: