Թո՛ղ Աստված պահապան լինի Հայ ազգին և այնպիսի զորություն տա, որ կարողանանք ամրապնդված դուրս գալ այս տևական ճգնաժամից. Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորանք է գրել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:
՛՛Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս:
Շնորհավոր Սուրբ Ծննդյան տոնը:
Այսօր Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում մասնակցեցի Սուրբ Ծննդյան պատարագին և աղոթքս բարձրացրեցի առ Աստված հանուն Հայ ազգի ու Հայոց Հայրենիքի զարթոնքի ու զորացման, հանուն Արցախում շրջափակված մեր հայրենակիցների տոկունության ու Արցախի հարատևման:
Թո՛ղ Աստված պահապան լինի Հայ ազգին և այնպիսի զորություն տա, որ կարողանանք թոթափել մեր ներքին ախտերը և նորոգված ու ամրապնդված դուրս գանք այս տևական ճգնաժամից:
Սեր, հավատ, ներդաշնակություն ու զորություն բոլորիս...՛՛,-նշել է նա: