երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Տնտեսվարողների  գործունեության մասսայական դադարեցման ու աշխատանքից ազատումների հետեւանքով  բյուջեի պլանային առաջադրանքները  կրկին թերակատարվել են․ Արցախի ՊԵԿ

Տնտեսվարողների գործունեության մասսայական դադարեցման ու աշխատանքից ազատումների հետեւանքով բյուջեի պլանային առաջադրանքները կրկին թերակատարվել են․ Արցախի ՊԵԿ

 Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետության շրջափակման, իսկ 2023 թվականի հունիսի 15-ից լիակատար պաշարման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված`  տնտեսավարող սուբյեկտների շրջանում շարունակվել են գործունեության մասսայական դադարեցումները, վարձու աշխատողների աշխատանքից ազատումները, ինչի հետևանքով 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսների բյուջեի պլանային առաջադրանքները թերակատարվել են։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեից` հավելելով,որ մասնավորապես, նախնական տվյալներով 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 19 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 29,8 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 63.8 տոկոս կամ պակաս 10,8 մլրդ դրամով: Օգոստոս ամսում հավաքագրված եկամուտները պլանային առաջադրանքի համեմատ թերակատարվել են 30,5 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 1,2 մլրդ դրամ:

  • Կիսվել: