Տեր Ներսես քահանա Ասրյանն որոնողական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ծառայողներին, կատարել օրհնության կարգ
ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ նախարարությունն ունի հոգևոր սպասավոր, այսօր կատարվել է առաջին օրհնության կարգը:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։
Տեր Ներսես քահանան նշել է, որ մտահղացումը ՆԳ նախարար Կարեն Սարգսյանինն է, որին համաձայնել է Արցախի թեմի առաջնորդը։
Հաշվի առնելով, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում դեռևս շարունակվում են զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքները, ուստի առաջին օրհնության կարգը մատուցվել է արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի հետ։

Հոգևորականը բարձր է գնահատել նախանշված գործնթացներում ԱԻ պետական ծառայության անձնակազմի նվիրումը և վստահեցրել, որ յուրաքանչյուր հարցում պատրաստ է իր հոգևոր ծառայությամբ ու խորհուրդներով կանգնել նրանց կողքին:
Նշենք, որ ԱԻՊԾ և ոստիկանության ծառայողների հետ հանդիպումներն այսուհետ կրելու է շարունակական բնույթ: