Ստեփանակերտում ուսուցչուհին իր աշակերտների համար թխվածքաբլիթներ է թխել սուղ պաշարներից
Ստեփանակերտի երկրորդ դպրոցի ուսուցչուհի Արև Հովսեփյանն իր չորրորդ դասարանցիների համար թխվածքաբլիթներ է թխել պաշարման սուղ պաշարներից։ Արցախցիները գիտեն, թե սա ինչ սխրանք է հիմա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Դավիթ Գևորգյանը։