կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Թեհրանում անցկացվել է հոգեհանգստյան արարողություն՝ հանուն Արցախի նահատակված զավակների հոգիների խաղաղության

Թեհրանում անցկացվել է հոգեհանգստյան արարողություն՝ հանուն Արցախի նահատակված զավակների հոգիների խաղաղության

Թեհրանում հոգեհանգստյան արարողություն՝ հանուն Արցախի Հանրապետության նահատակված հայ զավակների հոգիների խաղաղության, գրում է parstoday.ir-ը:

Թեհրանի հայոց թեմը իրանահայ հավատացյալ ժողովրդի զավակներին հայտնում է, որ շաբաթ, 2023 թվականի սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամը 18:30-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսյանի նախագահությամբ, Ս. Սարգիս եկեղեցում տեղի է ունենալու կիրակնամուտի արարողություն, իսկ ժամերգության ավարտին տեղի է ունենալու հոգեհանգստյան հատուկ արարողություն՝ հանուն Արցախի Հանրապետության նահատակված հայ զավակների հոգիների խաղաղության:

Թեհրանի հայոց թեմը կոչ է ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին, որպեսզի ներկա լինեն վերոհիշյալ արարողությանը՝ ի հարգանք մեր բազմահազար նահատակների:

  • Կիսվել: