Ճարտարցիները դոշաբի և կորկոտի 4-րդ խմբաքանակը ևս կարողացան հասցնել Ստեփանակերտ
Ճարտարցիները դոշաբի և կորկոտի 4-րդ խմբաքանակը ևս կարողացան հասցնել Ստեփանակերտ: Այս մասին տեղեկանում ենք Ճարտարի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:
՛՛Այս անգամ էլ Ճարտարցիների դոշաբն ու կորկոտը մայրաքաղաքի Առաքելյան փողոցի հարակից շենքերում ապրող 200 ընտանիքներին բաժին հասավ, յուրաքանչյուրին՝ 1կգ կորկոտ և 0,5լ դոշաբ։
Հ․ գ․ - Փողոցներն ընտրվում են պատահականության սկզբունքով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։