հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Թաղավարդի ադրբեջանական մարտական դիրքերից կրակել և վնասել են բնակչի առանձնատունը. ՔԿ

Թաղավարդի ադրբեջանական մարտական դիրքերից կրակել և վնասել են բնակչի առանձնատունը. ՔԿ

Ազգային ատելության շարժառիթով կատարված ևս մեկ հանցագործության դեպքով Արցախի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

Գերատեչսության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. սեպտեմբերի 06-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձի /անձանց/ կողմից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքի 1991թ. ծնված բնակչի առանձնատունը վնասելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործ

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: