չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները». Գիտաժողով Ստեփանակերտում

«Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները». Գիտաժողով Ստեփանակերտում

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» խորագրով գիտաժողով՝ նվիրված Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի 60 ամյակին:

Գիտաժողովին բացման և ողջույնի ոսքով հանդես է եկել ԱՀ Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Հայաստանի ստոմատոլոգների ասոցացիան մշտապես նպաստել է Արցախում ապագա ատամնաբույժների ներբուհական կրթության զարգացմանը:Արցախյան վերջին պատերազմում հայ ռազմաբժշկությունը, և, առհասարակ, առողջապահական համակարգում ներգրավված բոլոր մասնագետները, կատարել են մի շարք աշխատանքներ, որոնց հետադարձ հայացքով նայելիս, անհնարին են թվում: Այսօրվա վեհաժողովը հավաստիացնում է, որ հավերժ ապրելու և արարելու ենք Արցախում»,- ընդգծել է Մ. Հայրիյանը:

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , Երևանի պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, Հայաստանի ստոմատոլոգների ասոցացիայի նախագահ Լազար Եսայանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում շնորհակալություն հայտնեց ԱՀ Առողջապահության նախարարությանը՝ գիտաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Բնութագրությունը հասանալի չէ«Հայաստանի և Արցախի ստոմատոլոգների կապը շատ վաղուց է ձևավորվել:
 
Մենք աշխատում ենք Ստեփանակերտի ստոմատոլոգների հետ, և դրա արդյունքում, բացի միջազգային գիտաժողովներից, այստեղ Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համատեղ անց ենք կացնում վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ, կոնֆերանսներ, և այդ գործընթացը շարունակական բնույթ է կրելու»,- նշել է Լ. Եսայանը:

Գիտաժողովին «Երեխաների շնչառական խանգարումները» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր Բեդրոս Յավրու ֊Սակուկը: Ըստ նրա ներկայացրած նյութի՝ շնչառական խանգարումներ կարող են լինել ինչպես երեխաների, այնպես էլ՝ չափահասների մոտ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Շնչառական խանգարումները ազդում են բերանի ու դեմքի բնական աճի ֆունկցիոնալ զարգացմանը:
 
Մկանային շնչառության խանգարումները կարող են լինել օրվա մեջ, կամ քնելու ժամանակ, որի ժամանակ երեխան քնում է բաց բերանով:
 
Այդ կերպ մեծ վնաս է հասցվում աճող երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջությանը: Աստիճանաբար առաջանում են սրտանոթային հիվանդություններ և սրտխառնոց:
 
Եթե նկատվում են բերանի և շրթունքների չորություն,այտուցված լնդեր, փչացած ատամներ, ապա անմիջապես պետք է դիմել բժշկի: Անուշադրության մատնելը վտանգավոր է երեխայի առողջության համար»,- ասել է Բ.Յ. Սակուկը:

Բնութագրությունը հասանալի չէ

Գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել միոֆունկցիոնալ թերապևտ Վալենտինա Գեչան, բժշկական գիտությունների դոցենտ Սերգեյ Գրիգորևը, ԵՊԲՀ Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ Վահե Ազատյանը և այլք:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: