չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ստեփանակերտում վերաբացվել է օրթեզավորման կենտրոնը

Ստեփանակերտում վերաբացվել է օրթեզավորման կենտրոնը

Ստեփանակերտում վերաբացվել է «Արևիկ» մանկական հիվանդանոցի տարածքում գործող Արսեն Դավիթյանի անվան օրթեզավորման կենտրոնը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կենտրոնի գործադիր տնօրեն, մանկական վնասվածքաբան, օրթոպեդ Գևորգ Ջհանգիրյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Օրթեզավորման կենտրոնն ԱՀ-ում գործում էր 2015 թվականից: Մեր մասնագետը՝ Արսեն Դավիթյանը, որի անունը հիմա կրում է կենտրոնը, զոհվել է 44֊օրյա պատերազմում, և երկար ժամանակ մասնագետի բաց կար. պետք էր նոր մասնագետ գտնել և վերապատրաստել։ Կենտրոն դիմում են հիմնականում ուղեղային կաթվածով, ողնաշարի դեֆորմացիաներ ունեցող երեխաներ, որոնց կորսետավորում ենք, իսկ օժանդակ սարքավորումները պատրաստվում են կենտրոնում:

Բնութագրությունը հասանալի չէ

Բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում։ Մինչև կենտրոնի վերաբացումը հիվանդները ստիպված են եղել մի քանի անգամ մեկնել Երևան։ Իսկ նրանց մեծ մասը հաշմանդամություն ունեցող երեխաներ են, և դա ֆիզիկական դժվարությունների առաջ էր կանգնեցնում հիվանդներին։ Հիմա կենտրոնում մեկ մասնագետ է աշխատում։ Իհարկե, ժամանակի ընթացքում մասնագետներ ընդգրկելու կարիք կլինի, բայց այս պահի դրությամբ առկա ծավալներով աշխատանքը բավարար է: Հիվանդների քանակը քիչ չէ», - նշեց Գ. Ջհանգիրյանը:

  • Կիսվել: