հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Ստեփանակերտում Վարդատոն են նշել. կազմակերպվել է գրքի շնորհանդես

Ստեփանակերտում Վարդատոն են նշել. կազմակերպվել է գրքի շնորհանդես

Այսօր՝ հուլիսի 2-ին, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում կազմակերպվել է միջնադարի հայ մեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացուն նվիրված Վարդատոն:

 «Արցախպրես»֊ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման մասնակիցները նախ ծաղիկներ խոնարհեցին Նարեկացու հուշարձանին և համալսարանի՝ 44-օրյա պատերազմում զոհված ուսանողների հուշատախտակին:

Բնութագրությունը հասանալի չէ

Այնուհետև ներկայացվեց Գրիգոր Նարեկացու գրական ժառանգությունը, որին հաջորդեց բուհի դասախոս, պ.գ.թ., 2020թ. Արցախյան պատերազմի հերոս նահատակ Վահրամ Լալայանի «Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի խորհրդաբանական ընկալումները ԺԳ ԺԸ դդ.-ում» գրքի շնորհանդեսը։

«Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանը համարում է, որ գրքի հեղինակին հաջողվել է Նարեկացուն արժանի ուսումնասիրություն ստեղծել: «Վահրամ Լալայանը՝ մեր համալսարանի դասախոսը՝ իմ կյանքում երբևէ տեսած ամենաազնիվ մարդը, իր անունը զուգորդեց Նարեկացու հետ, որպես աստվածաբան, դեռևս իր կենդանության օրոք», - ասաց Վ. Հակոբյանը:

Միջոցառմանը ներկա ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ Նարեկացի ընթերցելը, նարեկագիտության մեջ ավանդ ունենալը ծանրակշիռ գիտական աշխատանք է նշանակում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Նարեկացին ազդում է մարդու բոլոր՝ ֆիզիկական, մտավոր, հուզական դաշտերի վրա, և ով Նարեկացու միջով անցնում է և լիարժեքորեն է անցնում, ինչպես Վ. Լալայանը, նա կրում է իր մեջ մարդկության բոլոր տառապանքները և գնում է ինքնամաքրման», - ընդգծեց Լ.Ղարախանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Աշխատության հեղինակի մայրը, խորին երախտագիտություն հայտնելով համալսարանի ռեկտոր Վ. Հակոբյանին և բուհի ողջ կոլեկտիվին, մասնավորապես ասաց. «Վահրամը տարիներով Երևանի մատենադարանի ձեռագրերն է ուսումնասիրել, երկրային կյանքի հաճույքներից չի օգտվել, բայց հասել է իր նպատակին: Նա իր գիտական մկրտությունը ստացել է հենց այս կրթօջախում, որի համար շնորհակալ եմ»։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ մեդալների հանձնման արարողություն, պարգևատրվեցին նաև ակտիվ ուսանողները։ Իսկ համալսարանի Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան կենտրոնի շրջանավարտներին տրամադրվեցին վկայականներ:

  • Կիսվել: