երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ստեփանակերտում տեղի է ունեցել Մեծ Հայրենականի լեգենդար օդաչու, ծննդով  շուշեցի Նելսոն Ստեփանյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառում

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մեծ Հայրենականի լեգենդար օդաչու, ծննդով շուշեցի Նելսոն Ստեփանյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառում

Այսօր՝ մարտի 28-ին՝ Ստեփանակերտում տեղի է ունեցել քայլերթ Հայրենական մեծ պատերազմի լեգենդար օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս, ծննդով շուշեցի Նելսոն Ստեփանյանի ծննդյան 110-ամյակի առթիվ:  

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քայլերթը կազմակերպել է Շուշիի Տեխնոլոգիական համալսարանը:
 
Դասախոսներն ու ուսանողները շարժվել են Նելսոն Ստեփանյանի անունը կրող պուրակ, որտեղ  ծաղիկներ են խոնարհել նրա  կիսանդրու պատվանդանին: Այնուհետև  ներկայացվել է են նրա քաջագործություններն ու անցած ուղին:
 
«Շուշի քաղաքում ծնված Նելսոն Ստեփանյանը հայ ռազմական, տաղանդավոր գործիչների աստղաբույլում ունի իր ուրույն տեղը: Նրա սխրանքների մասին լեգենդներ են պատմել դեռևս կենդանության օրոք, իսկ հերոսական նահատակությունից հետո Նելսոն Ստեփանյանի անունը տասնամյակներ շարունակ ոգևորել ու ոգեշնչել է բազմաթիվ ռազմիկների, հրամանատարների, օդաչուների՝ նորանոր սխրանքներ գործելու համար: Նա  Հայրենական մեծ պատերազմի լեգենդար հերոսներից էր: Շուրջ 250 մարտական թռիչք է իրականացրել՝  ինչպես անհատապես, այնպես էլ իր գլխավորած ավիագնդի կազմով թշնամուն վիթխարի կորուստներ պատճառելով»,- ասել է պատմաբան Մհեր Հարությունյանը:
 
Միջոցառումն ամփոփվել է հայկական քոչարիով՝ համալսարանականների կատարմամբ:
 

  • Կիսվել: