Ստեփանակերտում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները
Ստեփանակերտի Նաբերեժնայա և Լազարև հասցեներում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները։
Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրեց ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։
«Ներկայումս իրականացվում են հողային աշխատանքներ, ինչպես նաև անհրաժեշտ հատվածներում, ճանապարհների երկայնքով կատարվում են հենապատերի կառուցման և դեկորատիվ ձևավորման աշխատանքներ։ Շինարարությունն իրականացնում է «Ճանշին» ՓԲԸ-ն»,֊նշել է մեր զրուցակիցը։

