շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ստեփանակերտում մեկնարկել է 2021 թ-ի աթլետիկայի անհատական ԱՀ առաջնությունը

Ստեփանակերտում մեկնարկել է 2021 թ-ի աթլետիկայի անհատական ԱՀ առաջնությունը

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում մեկնարկել է 2021 թվականի աթլետիկայի անհատական ԱՀ առաջնությունը:

Առաջնությանն ԱՀ պետական դրոշի բարձրացման պատիվը տրվել է թեթև աթլետիկայի ՀՀ չեմպիոն ներ Անգելինա Ավագյանին և Արման Հակոբյանին։
Բնութագրությունը հասանալի չէ
Այնուհետև մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան պատերազմների նահատակների հիշատակը։
Բնութագրությունը հասանալի չէ
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում գլխավոր մրցավար Կարեն Մելքումյանն ասել է, որ առաջնությանը մասնակցել են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Ստեփանակերտի թիմերը: Թիմում ընդգրկված է 13 հոգի՝ 6 տղա, 6 աղջիկ և մեկ մարզիչ:
Բնութագրությունը հասանալի չէ
«Առաջնության ծրագրում ընդգրկված են հեռացատկ և փոխանցումավազք Առաջնության նպատակը աթլետիկայի մասսայականացումն է հանրապետությունում, մարզիկների մարզական վարպետության բարձրացումը և ուժեղագույն մարզիկների ի հայտ բերումն ԱՀ հավաքական թիմը համալրելու համար»,- ավելացրել է Կ. Մելքումյանը:

  • Կիսվել: