չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ստեփանակերտում կկազմակերպվի «SMM 0-ից` սկսնակների համար» դասընթացը

Ստեփանակերտում կկազմակերպվի «SMM 0-ից` սկսնակների համար» դասընթացը

«Քաղաքացիական հաբ» ՀԿ-ն Ստեփանակերտում անվճար հիմունքներով կկազմակերպվի «SMM 0-ից` սկսնակների համար» դասընթացը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց կազմակերպության անդամ Աննա Առստամյանը:

«SMM-ը՝ սոցիալական ցանցերի մարքեթինգը, այսօրվա լավագույն մասնագիտություններից է, քանի որ ժամանակի ընթացքում մարդիկ ավելի ու ավելի են հասկանում սոցիալական մեդիաների դերի կարևորությունը բիզնես աշխարհում։

Մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերելու ամենապահանջված մասնագիտություններից մեկը, որը թույլ կտա աշխատել ազատ գրաֆիկով, սոցցանցերից տիրապետել հմտությունների, խորացված գիտելիքների։

Դասընթացը վարելու է թվային մարքեթինգի մասնագետ, BIB Digital Marketing Agency-ի համահիմնադիր Դավիթ Գաբրիելյանը։ Դասընթացը կտևի 1 ամիս», - նշել է Ա. Առստամյանը և հավելել, որ մասնակցել ցանկացողները անդամակցության հայտադիմումը կարող են լրացնել հղմամբ։

  • Կիսվել: