երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Ստեփանակերտում կկայանա «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմի ցուցադրությունը

Ստեփանակերտում կկայանա «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմի ցուցադրությունը

  Sunrise Stepanakert մուլտիմեդիա արվեստի փառատոնի շրջանակներում Ստեփանակերտում կկայանա «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմի ցուցադրությունը։  

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է փառատոնի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Հակոբյանը:
 
«Հուլիսի 10-ին՝ ժամը 17:00-ին, եկեք միասին դիտենք «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմը, որից հետո կունենաք քննարկում և հարցուպատասխան ֆիլմի ռեժիսոր Սիլվա Խնկանոսյանի հետ: Այս վավերագրական ֆիլմը ցույց է տալիս ականազերծող մի խումբ կանանց նվիրվածությունը: Մետր առ մետր նրանք ականազերծում են «Լաչինի միջանցքը»՝ մարտական նախկին գոտի»,- ասաց Լ. Հակոբյանը:
 
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ փառատոնի շրջանակներում անցկացվող բոլոր միջոցառումների մուտքն անվճար է։ Միջոցառումը տեղի կունենա Պոլ Էլյուարի Տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում: Նշենք, որ «Sunrise Stepanakert»-ը մուլտիմեդիա արվեստի փառատոն է, որը ներառում է լուսանկարչության և թվային արվեստի ցուցադրություն, երաժշտական համերգներ, կինոդիտումներ և ստեղծագործական վարպետության դասեր:

  • Կիսվել: