կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ստեփանակերտում կենցաղային վեճի ժամանակ սպառնացել է սպանել հարևանուհուն․ ԱՀ ՔԿ

Ստեփանակերտում կենցաղային վեճի ժամանակ սպառնացել է սպանել հարևանուհուն․ ԱՀ ՔԿ

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 23-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, Ա. Ա.-ի կողմից Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկներ փողոցի շենքերից մեկում անբարյացակամ հարաբերությունների հողի վրա հարևանուհու հետ կենցաղային հարցի շուրջ վիճաբանության մեջ մտելու և վերջինիս սպանության սպառնալիք տալու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: