Ստեփանակերտում կազմակերպվել է Ծովինար Մինասյանի գրքերի շնորհանդեսը
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում տեղի է ունեցել գրող Ծովինար Բաղդասարյանի «Նվեր» հայալեզու և «44 осенних дня», «Подарок женщины» ռուսալեզու գրքերի շնորհանդեսը։
Միջոցառմանը բացման խէսքով հանդես եկավ բուհի որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բ.գ.թ., դոցենտ Ամալյա Գրիգորյանը:
Ողջունելով ներկաներին՝ նա նշել է. «Գիրքը արտացուլում է 44-օրյա պատերազմի օրերին բանաստեղծուհու ունեցած ապրումներն ու մտորումները և բոլորիս զգացմունքները, դժոխային օրերը, որ մենք ենք վերապրել:
Պետք է ասեմ, որ հեղինակը իր անսահման սերն ու ցավն է արտահայտել հայրենիքը ճակատագրի հանդեպ։
Այսօր էլ ցավը չի մեղմացել, մենք այդ ցավի մեջ ենք, բայց շարունակում ենք ապրել, արարել, որովհետև մեր տեսակը ուժեղ է», - ասել է Ա. Գրիգորյանը։
Գրքերի հեղինակը մեծ ցավով է հիշում պատերազմի դաժան օրերին իր տեսածն ու զգացածը։
«Հենց սեպտեմբերի 27֊ից սկսեցի գրել։ Չէի կարող ապրումներս թղթին չհանձնել։ Գրքերը ծնվել են ցավից ու կարոտից։ Իմ յուրաքանչյուր բանաստեղծություն թաթախված է արցունքով։
Ես Արցախյան առաջին պատերազմում հարազատների եմ կորցրել, կորցրել եմ իմ կյանքի սիրուն, և այսօր լավ եմ հասկանում բոլորի ցավը։
Սեղծագործում էի նկուղում, տանը, Երևանում՝ հույս ունենալով, որ կվերադառնանք, կշարունակենք արարել ու բազմաթիվ հաջողությունների հասնել»,- նշել է Ծ. Բաղդասարյանը։
Միջոցառմանը գրքերի սեղծման և իրենց տպավորությունների մասին կիսվել են «Գրիգոր Նարեկացի» համալսարանի Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Ելենա Գրիգորյանը, ԱրՊՀ պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, դասախոս Զարինե Սառաջյանը, լրագրող Երվանդ Հաջիյանը և այլ մտավորականներ։ Գրական ցերեկույթն ավարտվել է Ատեփանակերտի «Սայաթ-Նովայի» անվան երաժշտական ուսումնարանի աաների երաժշտական կատարումներով։