Ստեփանակերտում գրական-երաժշտական երեկո է կազմակերպվել
Այսօր՝ մայիսի 3-ին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կազմակերպվել է գրական-երաժշտական երեկո՝ նվիրված հայ կնոջը, գարնանն ու վերածննդին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Վաղուց մոռացված խոսքեր (Давно забытые слова)» խորագիրը կրող միջոցառման մասնակիցները հանդես են եկել երաժշտական կատարումներով, ինչպես նաև հայ և ռուս նշանավոր հեղինակների չափածո ու արձակ ստեղծագործությունների ասմունքով:

Միջոցառմանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը։