հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում «Գործընկերություն հանուն Արցախի» խորագրով քննարկումներ են մեկնարկել

Ստեփանակերտում «Գործընկերություն հանուն Արցախի» խորագրով քննարկումներ են մեկնարկել

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի գրասենյակում մեկնարկել են քննարկումներ՝ «Գործընկերություն հանուն Արցախի» խորագրի ներքո։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվեցին «Ավրորան՝ Արցախին» ծրագրի նոր փուլի նախագծերի հայտերը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանի խոսքով՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության՝ «Գործընկերություն հանուն Արցախի» նախաձեռնությունը մեկնարկել է 2021թ․ մայիսի 2-ին՝ Դիլիջանի միջազգային դպրոցում։

Բնութագրությունը հասանալի չէ

«Նախաձեռնության նպատակն է միավորել ջանքերը՝ 2020թ․ պատերազմից հետո Արցախում վիճակը կայունացնելու, Արցախն ամրապնդելու և վերականգնելու համար։ Նախաձեռնությանը միացած ավելի քան 60 գործընկեր կազմակերպությունների ու Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ շարունակելով աշխատել Արցախում կարիքների գնահատման, առաջնահերթությունների հստակեցման և երկարատև լուծումների մշակման ուղղությամբ՝ «Ավրորան» ընդհանրացնում է կատարված աշխատանքը՝ դրա արդյունքների հիման վրա պլանավորելու հաջորդ քայլերը» , - նշեց Ն. Աղաբալյանը։

Քննարկմանը մասնակցում էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, «Համագործակցություն հանուն Արցախի» նախաձեռնության աշխատարանների մոդերատորները՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, Impact Hub Yerevan հիմնադրամի համահիմնադիր և խորհրդի նախագահ Վահե Քեուշգերյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը:

  • Կիսվել: