ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը

Ստեփանակերտում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը

Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով մայրաքաղաքում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի Քաղաքապետարանի աշխատակազմի Արտադրական ենթակառուցվածքների բաժնի պետ Էդգար Ավանեսյանը:

«Առատ ձյան պատճառով ներքաղաքային տրանսպորտի հավաքակազմը դուրս չի եկել աշխատանքի: Այս պահի դրությամբ հանրապետության տարածքում բոլոր ուղղություններով ավտոճանապարհները սպասարկող ընկերություններն իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ։ Սակայն ձյան հոսքը չի դադարում, և, անվտանգությունից ելնելով, դեռևս հնարավոր չէ ներքաղաքային տրանսպորտի գործարկումը»,-տեղեկացրել է Է. Ավանեսյանը:

  • Կիսվել: