Ստեփանակերտում բնակելի շենքեր են վնասվել, վիրավորներ կան, զոհերի մասին հաստատված տվյալներ չկան. ԱՀ ՄԻՊ
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
՛՛Ստեփանակերտի վրա երեք հարված է եղել, բնակելի շենքեր են լրջորեն վնասվել, վիրավորների մասին հստակ տվյալներ կան, իսկ զոհերի մասին դեռ հաստատված տվյալ չկա:
Իսկ իմ թվիթթերյան գրառման մեջ գրված "casualties" բառը նշանակում է «տուժածներ», ոչ թե «զոհեր»:
Համապատասխան մարմիններն ու ծառայություններն այժմ աշխատում են՛՛:
Հիշեցնենք, որ մինչ այդ նա գրել էր, որչ Ստեփանակերտին երեք անգամ հարվածել են: