երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Ստեփանակերտում արժևորել են Շարժման 35֊ամյակի խորհուրդը

Ստեփանակերտում արժևորել են Շարժման 35֊ամյակի խորհուրդը

Այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը,  Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական  նախարար Ռուբեն Վարդանյանը,  պատգամավորներ, գերատեսչությունների ղեկավարներ, պաշտոնատար այլ  անձինք այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն»  խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն ասել է, որ փետրվարի 20-ը ազգային ազատագրական շարժման, հայ ժողովրդի զարթոնքի օրն է:

Нет описания.
«35 տարի հետո էլ օրվա խորհուրդը չի փոխվել: Տարիների ընթացքում մենք շեղվել ենք գաղափարաբանությունից,ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսությունից,և դրա համար հասել ենք այս օրվան:
 
Մենք այսօր պետք է հետևենք միասնականության գաղափարին և դրա կրողը լինենք, որի հիմքը հենց ազգային-ազատագրական պայքարն է։ Եվ գիտակցենք, որ այդ  գաղափարից շեղվելը հասցնում է այն վիճակին, որում մենք կանք»,-նշել է Ա. Մոսիյանը:
Нет описания.
Нет описания.

ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանի համոզմամբ՝ 35 տարի առաջ   Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզխորհուրդը պատմական որոշում կայացրեց, և այդ որոշմամբ հիմք դրվեց մեր ազգային-ազատագրական նոր շարժմանն ու պայքարին: 

<<Խորհուրդը շատ մեծ է, որովհետև ցանկացած պայմաններում էլ հայ ժողովուրդը չի կորցրել իր խնդիրներին միասնականությամբ լուծում տալու գաղափարը»,-նշել է Լ.  Հովհաննիսյանը:

  • Կիսվել: