հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում ամփոփվել են աթլետիկայի հուշամրցաշարի արդյունքները

Ստեփանակերտում ամփոփվել են աթլետիկայի հուշամրցաշարի արդյունքները

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան Հանրապետական մարզադաշտում ամփոփվել են ՀՀ աթլետիկայի բազմակի չեմպիոն, զոհված ազատամարտիկ Սեյրան Հարությունյանի հիշատակին նվիրված մրցաշարի արդյունքները։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հուշամրցաշարի գլխավոր մրցավար Կարեն Մելքումյանը:

«Մրցաշարին մասնակցել են Ստեփանակերտ և Կապան քաղաքների, Ասկերան, Մարտունի և Մարտակերտ շրջկենտրոնների թիմերը: 100 մետր վազքի մրցույթում առաջին մրցանակային տեղ զբաղեցրեցին աղջիկների խմբից՝ Յանա Սարգսյանը (Կապանի թիմ) և տղաների խմբից՝ Ալեն Առստամյանը (Մարտակերտի թիմ): 400 մետր վազքի մրցույթում առաջին մրցանակային տեղը գրավեցին Լինա Քոչարյանը (Ստեփանակերտի թիմ) և Գևորգ Գաբրիելյանը (Մարտակերտի թիմ): 800 մետր վազքի մրցույթում հաղթող ճանաչվեցին Ալեքսանդրա Գալինսկին (Մարտակերտի թիմ) և Արման Հակոբյանը (Մարտակերտի թիմ): Հեռացատկի մրցույթում առաջին տեղը զբաղեցրեցին Յանա Սարգսյանը (Կապանի թիմ) և Արամայիս Սարգսյանը (Կապանի թիմ)»,֊ նշեց Կ. Մելքումյանը։

Մրցանակային առաջին, երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մասնակիցները ԱՀ Թեթև աթլետիկայի ֆեդերացիայի կողմից ստացան պատվոգրեր և դրամական պարգևներ։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: