ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի բազմաբնակարան շենքում կատարվում են սեյսմամեկուսացման աշխատանքներ

Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի բազմաբնակարան շենքում կատարվում են սեյսմամեկուսացման աշխատանքներ

Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի 1-ին փակուղու թիվ 8 հասցեում գտնվող 9֊հարկանի բազմաբնակարան շենքում կատարվում են սեյսմամեկուսացման աշխատանքներ։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

«Շենքի հետագա անվտանգ ու ապահով շահագործման նպատակով նախատեսվում է իրականացնել վերգետնյա հարկերի աստիճանաբար անջատումը հիմքից` սեյսմամեկուսացման համակարգի ներդրմամբ։ Համաձայն մշակված նախագծի՝ ներկա պահին շենքի նկուղային հատվածում տեղադրվում են սեյսմամեկուսիչներ՝ մեկ տիպաչափի սեյսմամեկուսացման շերտավոր ռետինամետաղական 62 հենարաններ և մեկ տիպաչափի սահող 11 հենարաններ։ Նշված աշխատանքներին զուգահեռ՝ շուտով կմեկնարկեն նաև շենքի ընդհանուր վերանորոգման աշխատանքները, այդ թվում՝ հանրապետության նախագահի հանձնարարականով, կիրականացվի բնակարանների վերանորոգման նախատեսված ծրագիրը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Պանտ» ՍՊԸ-ն», - նշել է Մ. Դանիելյանը։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: