կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ստեփանակերտի պատվիրակությունը մասնակցել է համահայկական խաղերի բացման շքերթին

Ստեփանակերտի պատվիրակությունը մասնակցել է համահայկական խաղերի բացման շքերթին

Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում կայացած Համահայկական խաղերի բացման արարողության մարզական շքերթին մասնակցել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի պատվիրակությունը։ Արցախի ներկայացուցիչները կմասնակցեն 6 մարզաձևերի մրցաշարերի։

4 տարին մեկ անցկացվող Համահայկական խաղերին այս տարի մասնակցում է 41 երկրի շուրջ 7000 մարզիկ: Խաղերի կարգախոսն է «Միասնություն սպորտով»։

Ծրագրում ընդգրկված է 17 մարզաձև։ Վիճարկվելու է մեդալների 107 հավաքածու։ Առաջին անգամ մարզաձևերի ցանկում ընդգրկվել է նաև կանանց ֆուտբոլը։

  • Կիսվել: