հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում անց է կացվել քաղպաշտպանության օբյեկտային վարժանք

Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում անց է կացվել քաղպաշտպանության օբյեկտային վարժանք

Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումների պլանի համաձայն՝ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում անց է կացվել քաղպաշտպանության օբյեկտային վարժանք` «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում ծննդատան ղեկավար կազմի և անձնակազմի գործողությունները՝ օդային տագնապի դեպքում և հարձակման հետևանքների վերացման ժամանակ» թեմայով:

Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրեցին ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Ըստ վարժանքի պլանի՝ հայտարարվում է պայմանական օդային տագնապ: Անձնակազմը 1 րոպե 45 վայրկյանում տարհանվում է շենքից և տեղաբաշխվում նախատեսված ապաստարանում:

Տագնապի ավարտից հետո վարժանքի ղեկավարի կողմից հրահանգ է տրվում փրկարար և հրշեջ խմբերին` իրականացնել շենքի հետախուզումը:

Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտում բնակչության, պետական կառավարման մարմինների և այլ օղակների պատրաստման և ուսուցման նպատակն է, որ բնակչության յուրաքանչյուր օղակ լինի պատրաստված և ուսուցանված՝ ռազմական գործողությունների և արտակարգ իրավիճկաներում գործելու համար: Քաղպաշտպանության օբյեկտային վարժանքի ընթացքում ի հայտ եկած թերություններն արձանագրվել են ԱԻՊԾ Ստեփանակերտի քաղաքային բաժնի ծառայողների կողմից և քննարկվել բուժհաստատության տնօրինության հետ:

  • Կիսվել: