կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստեփանակերտի գիշերօթիկից 10 երեխա է տեղափոխվել ՀՀ շուրջօրյա խնամքի հաստատություններ. Նրանք բոլորն ունեն ծնողներ

Ստեփանակերտի գիշերօթիկից 10 երեխա է տեղափոխվել ՀՀ շուրջօրյա խնամքի հաստատություններ. Նրանք բոլորն ունեն ծնողներ

Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատությունում սեպտեմբերի 24-ի դրությամբ բնակվող թվով 10 երեխաներին՝ 5 աղջիկ, 5 տղա, տեղափոխվել են Հայաստանի շուրջօրյա խնամքի հաստատություն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, կառավարության «Հումանիտար կենտրոնի»-ի ճեպազրույցում ժամանակ հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղեկալ Տաթևիկ Ստեփանյանը։

 

«Նրանք մինչ օրս մեր ճգնաժամային կենտրոններից մեկում են բնակվում: Երեխաների տարիքը 1-17 է, տեղափոխման պահին երկու երեխա խիստ անբավարար առողջական վիճակում է եղել: Նրանք նախ տեղավորվել են Գորիսի հիվանդանոցում, այնուհետեւ ամբողջությամբ կազդուրվելուց հետո տեղափոխվել են խնամքի հաստատություն:

 

Անդրադառնալով այդ երեխաներին որդեգրելու կամ խնամքը կազմակերպելու առնչությամբ լուրերին, փոխնախարարը շեշտեց, որ բոլորը կենսաբանական ծնողներ ունեն և որևէ մեկը զրկված չէ ծնողական իրավունքներից։

 

«Ինչպես ՀՀ–ում բնակվող երեխաների կյանքի լավագույն ընթացքն ապահովելու համար մենք այնպես ենք անում, որպեսզի նրանք վերամիավորվեն ընտանիքների հետ, այս երեխաների դեպքում էլ նույն գործընթացը կիրականացվի:

 

Արդեն իսկ երկու երեխաների ընտանիքներ տեղափոխվել են հաստատության մոտ գտնվող բնակավայրում են բնակվում, եւ մենք կփորձենք վերամիավորել նրանց: Նրանցից երեքը հաշվառվել են որպես խնամատարության ենթակա երեխաներ»,-ասաց փոխնախարարը:

 

Նա նաեւ հավելեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ՀՀ այն համայնքում, որում նրանք տեղակայվել են, իրենց լիազորությունների շրջանակում խնամակալ կամ հոգաբարձու կնշանակի։

  • Կիսվել: