կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստեփանակերտի բնակչուհին շրջափակման ընթացքում պաղպաղակագործության դասընթացի է մասնակցել և կյանքի կոչել իր բիզնես ծրագիրը

Ստեփանակերտի բնակչուհին շրջափակման ընթացքում պաղպաղակագործության դասընթացի է մասնակցել և կյանքի կոչել իր բիզնես ծրագիրը

Մայրաքաղաքի բնակչուհի Շուշան Եգանյանը շրջափակման առաջին օրերից ձեռնամուխ է եղել տնային պայմաններում պաղպաղակ պատրաստելու և իրացնելու մտահղացման իրագործմանը, իսկ աստիճանաբար մեծացող պահանջարկի շնորհիվ նա կարողացավ փոքրիկ խանութ բացել և ընդլայնել ապրուստի որոշակի միջոց ապահովող գործը:

Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շուշան Եգանյանը պատմել է, որ խանութը բացելու համար հիմք ծառայեցին ինչպես պատվերների թվի աճը, այնպես էլ՝ հաճախորդների գոհունակությունը:

Нет описания фото.

«Բացեցի փոքրիկ խանութ և ունեցասծս միջոցները ներդրեցի այդ գործում, որպեսզի իմ լուման ունենամ Արցախում շրջափակման հետևանքով առաջացած դժվարություններին ինչ-որ չափով դիմակայելու գործում»,- նշում է Շ․ Եգանյանը: Նրա խոսքով՝ մտահղացումը կյանքի կոչելու ընթացքը շատ դժվարություններով է ուղեկցվել․ համապատասխան տարածք գտնելն էր դժվար, ինչպես նաև պաղպաղակի համար անհրաժեշտ մթերքն ու սպասքը: Այդ խնդիրները հաջողվել է լուծել պետական աջակցությամբ։ Այս ընթացքում հասցրել է նաև առցանց ձևաչափով մասնակցել իտալացի հրուշակագործների կողմից Պետերբուրգում կազմակերպված դասընթացներին և ձեռք բերել պաղպաղակագործի հավաստագիր։

Нет описания фото.

«Պատրաստում եմ 16 տեսակի պաղպաղակ՝ բնական մրգերով, քաղցրավենիքով և հատապտուղներով։ Վերջերս այդ շարքը համալրել է նաև շաքարային դիաբետ ունեցող հաճախորդների համար պաղպաղակը, քանի որ ունեի շաքարային դիաբետով հաճախորդներ, ովքեր մտավախությամբ էին օգտվում մյուս տեսականուց»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:

Возможно, это изображение надувная жевательная резинка, мороженое и джелато

Ստեփանակերտի բնակչուհին, պաղպաղակի խանութ բացելով, նաև նպատակ ունի աշխարհին ցույց տալ, որ արցախցին երբեք չի կոտրվում և ոչինչ չի կարող խանգարել նրան՝ ապրելու և արարելու իր հայրենի հողում:

  • Կիսվել: