երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածում տեղի է ունեցել խաղաղ ակցիա՝ ադրբեջանական ապօրինի անցակետը հեռացնելու պահանջով

Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածում տեղի է ունեցել խաղաղ ակցիա՝ ադրբեջանական ապօրինի անցակետը հեռացնելու պահանջով

«Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման մասնակիցները շարունակում են խաղաղ ակցիան Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի սկզբնամասում, որտեղ մայիսի 3-ին հանրահավաք է տեղի ունեցել՝ ադրբեջանական անցակետն անհապաղ հեռացնելու և Արցախի ապաշրջափակման պահանջով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանրահավաքին մասնակցել են երիտասարդներ, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

«Ո՛չ էթնիկ զտմանը» շարժման նախաձեռող խմբի անդամ Լարա Սարգսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ ակցիայի միջոցով փորձում են միջազգային հանրությանը ցույց տալ, որ Արցախում չեն հանդուրժում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի խախտումները։

«Մեզ համար կարմիր գիծ է Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը, որը չկար եռակողմ հայտարարության կետերի հերթական խախտումն է: Այսօր Ադրբեջանը դրա միջոցով փորձում է Արցախից մեզ տեղահանելու փորձեր իրականացնել»,-ասել է ակցիայի մասնակիցը։

«Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Բաղրյանի խոսքով՝ սա խաղաղ, անժամկետ ակցիայի իրականացման երրորդ օրն է։

«Մեր պահանջը ուղղված է ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին, Ռուսաստանի Դաշնության նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Հանրային դիմում֊պահանջի հրապարակումից 7 օր հետո, եթե որևէ գործնական քայլեր չձեռնարկվեն նշված կետերը կատարելու ուղղությամբ, կդիմենք անհրաժեշտ մեթոդների՝ մեր հայրենիքում ապրելու իրավունքն ու մեր երեխաների ապագան պաշտպանելու համար»,-ասել է նա։

  • Կիսվել: