հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտ-Կարմիր շուկա ավտոճանապարհն ապահովվել է գիշերային լուսավորությամբ

Ստեփանակերտ-Կարմիր շուկա ավտոճանապարհն ապահովվել է գիշերային լուսավորությամբ

Ստեփանակերտ-Կարմիր շուկա ավտոճանապարհն արդեն ապահովվել է գիշերային լուսավորությամբ։

«Արցախպրես»֊ի թղթակիցը տեղում ծանոթացել է կատարված աշխատանքին և զրուցել ԱՀ Քաղաքաշինության նախարարության կապիտալ վարչության տեխհսկիչ Անդրանիկ Սիմոնյանի հետ։
 
«Աշխատանքները սկսվել են հունիս ամսին։ Փողոցային լուսավորության ցանցը տեղադրվել է Ստեփանակերտից մինչև Կարմիր շուկա  ճանապարհահատվածում. ընդհանուր կազմում է 33 կմ հատված։ 850  հատ հենասյուն է տեղադրվել, և 910 հատ 100 ՎՏ հզորությամբ ժամանակակից էներգոխնայող լեդ լուսատուներ։ Մոնտաժումը կատարվել է ՍԻՊ հաղորդալարերով։ Այս ճանապարհահատվածի լուսավորությունը կարևոր նշանակություն ունի գիշերային երթևեկությունը անխափան կազմակերպելու համար»,- նշել է Ա. Սիմոնյանը։
 
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ աշխատանքները իրականացրել են «Էներգոակ», «Ստրոյմոնտաժ» և «Գոլդ լայթ» կապալառու ընկերությունները։

  • Կիսվել: