չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
SOS. աշխարհի ուշադրությունը հրավիրելու համար արցախցի երիտասարդները ֆլեշմոբ են կազմակերպել (տեսանյութ)

SOS. աշխարհի ուշադրությունը հրավիրելու համար արցախցի երիտասարդները ֆլեշմոբ են կազմակերպել (տեսանյութ)

 «Արարիչ» բարեգործական հիմնադրամը ֆեյսբուքյան էջում գրում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է: Տևական շրջափակումը կաթվածահար է արել առողջապահական ողջ համակարգը.

«Աճել է հղիության վաղաժամ կորստի ցուցանիշը:
Դատարկ են խանութներն ու դեղատները: Սպառվել են մանկական խնամքի պարագաներն ու սնունդը:
Գյուղատնտեսական աշխատանքներն իրականացվում են թշնամու նշանառության տակ, իսկ վառելիքի սղության պատճառով գյուղմթերքը չի հասնում սպառողին:
Բերքահավաքն իրականացվում է մասամբ և հրադադարի պարբերական խախտումների պայմաններում:
Սա դեռ ամենը չէ։ Իրավիճակն օրեցօր ավելի աղետալի է դառնում:

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, մի խումբ երիտասարդներ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպել են ֆլեշմոբ՝ հրավիրելու արտաքին աշխարհի ուշադրությունը»:

 

  • Կիսվել: