հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Շուշիում մեկնարկել է «Ազատ հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարը

Շուշիում մեկնարկել է «Ազատ հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարը

Այսօր Շուշիում մեկնարկած «Ազատ հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարի ընթացքում կուսակցության նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը։

Համագումարի օրակարգային հարցերից մեկը 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին կուսակցության թեկնածուի ընտրության հարցն է։

Արայիկ Հարությունյանն իր ելույթում ընդգծեց, որ Արցախի ապագան անհնար է պատկերացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունից դուրս։

«Արցախը նախանձախնդիր է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում: Մենք չէինք կարող չհարգել ՀՀ քաղաքացու կամքով տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը», - հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

Համագումարի մանրամասները կներկայացնենք ավելի ուշ։

  • Կիսվել: