երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կրթության նոր որակ, բուհական անվճար համակարգ, ժամանակակից հանրակացարանային պայմաններ․  «Ազատ Հայրենիքի» խոստումը արցախցի ուսանողներին

Կրթության նոր որակ, բուհական անվճար համակարգ, ժամանակակից հանրակացարանային պայմաններ․  «Ազատ Հայրենիքի» խոստումը արցախցի ուսանողներին

 Ուսանողի միջազգային օրվա կապակցությամբ Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյնաը, շնորհավորելով ուսանողներին, անդրադառձել է նաև նրանց սոցիալական խնդիրներին:

Նա մասնավորապես ընդգծել է կրթության նոր որակի ապահովման, բուհական համակարգն ամբողջությամբ անվճար դարձնելու, ժամանակակից հանրակացարանային պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։ Հարությունյանը շեշտել է, որ այս բոլոր խնդիրները իր գլխավորած քաղաքական ուժի առաջ քաշած ծրագրի առանցքային կետերից են, և հավաստիացրել, որ դրանց հիմնովին լուծումը չի ուշանալու:

Հարությունյանը ավելացրել է, որ ուսանողությանը հուզող ակտուալ հարցեր են քննարկվել նաև երեկ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նախաձեռնությամբ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է հանդիսանում ինքը, «Ապագան սկսվում է այսօր» խորագրով մեկնարկած համահայկական ուսանողական ֆորումին:

«Հայկական շուրջ 10 բուհերի 140 ուսանողների հետ հանդիպման էի հրավիրված՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, Հայաստանի բանկերի միության նախագահ, IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի և ԿԲ-ի պատասխանատուների մասնակցությամբ: Թրեյնինգի թեման էր «ՀՀ տնտեսական հեղափոխությունը և Արցախը»:

Ինչպե՞ս պետք է փոխենք, ինչպե՞ս ենք այն պատկերացնում, ապագայի ի՞նչ ձգտումներ ունենք և տնտեսության զարգացման գործում ինչքանո՞վ է կարևոր դրական սպասումների ձևավորումը: Այս հարցերի առանցքի շուրջ էր բանախոսներիս ելույթը:

Բոլորս գրեթե միակարծիք էինք, որ փոփոխությունների գործընթացն արդյունավետ իրականացնելու համար նախ անհրաժեշտ է հեղափոխել հենց հանրային մտածողությունը, ստեղծել նոր միջավայր, քանի որ առանց համոզմունքների ու մոտիվացնող տրամադրությունների դժվար կլինի ցանկալի նպատակներին հասնելը: Ուրախ եմ, որ լսարանի արձագանքը համարժեք էր»,- գրել է Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում:

  • Կիսվել: