երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է «Գրադ» կայանքից, ավերածություններն այստեղ շատ են․ ԱՀ ԱԻՊԾ

Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է «Գրադ» կայանքից, ավերածություններն այստեղ շատ են․ ԱՀ ԱԻՊԾ

Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։  Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է «Գրադ» կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։ Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։

Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ, տուժածներ՝ նախնական տվյալներով չկան։

  • Կիսվել: