կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Շուշիից ու Հադրութից տեղահանված, նաև 44-օրյա պատերազմում զոհվածների 260 ընտանիք սեփական բնակարան կունենա

Շուշիից ու Հադրութից տեղահանված, նաև 44-օրյա պատերազմում զոհվածների 260 ընտանիք սեփական բնակարան կունենա

Ստեփանակերտի Թումանյան փողոցում «Հայաստան» հիմնադրամի կառուցած բնակելի համալիրը պատրաստ՝ սպասում է իր հասցեատերերին: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: 
 
Շուշիից ու Հադրութից տեղահանված, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհվածների 260 ընտանիք այսուհետ կունենա սեփական բնակարանը: 
 
May be an image of outdoors
 
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող լայնածավալ բնակարանաշինության ծրագրի շրջանակում 2021 թվականի ավարտին աջակցություն է ստացել 100 ընտանիք:
 
Բնակարաններով են ապահովվում զոհված զինծառայողների, տեղահանված, բազմազավակ և առաջին խմբի անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքները:
 
May be an image of sky

 

  • Կիսվել: