չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Շուշիի հիվանդանոցում մեկուսացվածների մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

Շուշիի հիվանդանոցում մեկուսացվածների մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

Քիչ առաջ մամուլում տեղեկություն է տարածվել, որ Արցախում‌ ‌2‌ ‌քաղաքացի‌ ‌մեկուսացվել‌ ‌է ‌Շուշիի‌ ‌հիվանդանոցում‌՝ կորոնավիրուսի կասկածով։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը լուրը ստուգելու նպատակով կապ է հաստատել Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ, որը հաստատել է Շուշիի հիվանդանոցում մեկուսացված երկու անձանց մասին լուրը՝ հավելելով, որ արդեն իսկ ստացվել են վերջիններիս թեստի պատասխանները. դրանք բացասական են։ Քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել։

  • Կիսվել: