Շուշիի դեմ կիրառվել է ծանր հրետանի, կան տուժած քաղաքացիներ․ Արցախի ԱԻՊԾ
Կեսգիշերից հետո ադրբեջանական կողմը ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից։
Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ կան։ Տուժած քաղաքացիների մասին մանրամաներ կլինեն քիչ հետո։