հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Շառլ Ազնավուրի որդին շնորհակալություն է հայտնել Ստեփանակերտում հոր կիսանդրու բացման համար

Շառլ Ազնավուրի որդին շնորհակալություն է հայտնել Ստեփանակերտում հոր կիսանդրու բացման համար

Փարիզում և Ստեփանակերտում մայիսի 22-ին միմյանց զուգահեռ տեղի են ունեցել Շառլ Ազնավուրի կիսանդրիների բացման արարողություններ:

Ստեփանակերտում  Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման առթիվ  Ազնավուրի որդին՝  «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրն  իր և ընտանիքի  անունից շնորհակալություն է հայտնել , ողջույններ և ուղերձ է հղել․ Այս մասին տեղեկացնում են «Ազնավուր» հիմնադրամից։
 
«Հայրս ՝ Շառլ Ազնավուրը, շատ էր սիրում Արցախը, նա շատ լավ հիշողություններ ուներ Գանձասար, Վանք և այլ գեղեցիկ վայրեր այցելելուց։ «Ազնավուր» հիմնադրամը 2020-ի սեպտեմբերից մասնակցել է Արցախին և պատերազմից տուժած բնակիչներին նվիրված մարդասիրական առաքելությանը, ինչը կաներ ինքը ՝ Շառլ Ազնավուրը: Մեր գործընկերների և ընկերների շնորհիվ մեզ հաջողվեց հավաքել 175 տոննա մարդասիրական օգնություն և ուղարկել Հայաստան: Ներկայումս մենք շարունակում ենք իրականացնել նախագծեր, որոնք կօգնեն ժողովրդին դիմակայել պատերազմի հետևանքներին»,-նշել է «Ազնավուր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համահիմնադիր և նախագահ Նիկոլա Ազնավուրը՝  շնորհակալություն հայտնելով  Ստեփանակերտում կիսանդրու բացման արարողության կազմակերպիչներին: Նման իրադարձությունները մեր ժողովրդի ուժի ապացույցն են, որոնք շարունակում են ապրել և արարել»,-նշել է Նիկոլա Ազնավուրը՝ հավելելով, որ նման իրադարձությունները վկայում են հայ ժողովրդի ներուժի մասին, որը շարունակում է ապրել և ստեղծագործել իր հայրենիքում:

  • Կիսվել: