կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Շահրամանյանը հրավիրվել է պատերազմի քննիչ հանձնաժողով

Շահրամանյանը հրավիրվել է պատերազմի քննիչ հանձնաժողով

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այսօր գրավոր նամակ է ուղարկել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին և սպասում է նրա արձագանքին, «Ազատությանը» փոխանցեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Նամակը քիչ առաջ ուղարկել ենք Արցախի ներկայացուցչական շտաբ և սպասում ենք նրան քննիչ հանձնաժողովում»,- նշեց Քոչարյանը։

Անցած շաբաթավերջին Քոչարյանն «Ազատությանն» ասել էր, որ Շահրամանյանին կհրավիրեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով՝ պարզաբանելով՝ ցանկանում էին հանձնաժողով հրավիրել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նաև պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին, բայց Արցախի նախկին նախագահը Բաքվի բանտում է, իսկ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի դեպքում «խոչընդոտը նրա քրեական գործն է»։

Անդրանիկ Քոչարյանը նշեց՝ քննարկել և որոշել են Ջալալ Հարությունյանի և Արայիկ Հարությունյանի փոխարեն մի շարք հարցերի պատասխաններ ստանալ Արցախի վերջին նախագահից:

 

  • Կիսվել: