Շահմասուրում ամենալուրջ խնդիրը ջրի պակասն է. համայնքապետ (լուսանկարներ)
ԱՀ Մարտակերտի շրջանի Շահմասուր համայնքի բնակիչներն իրենց հայրենիքում պլաններ ունեն իրագործելու :
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շահմասուրի համայնքապետ Սլավա Բաղդասարյանը և նշեց, որ խաղաղ ու կայուն իրավիճակի պայմաններում համայնքի 158 բնակիչները կշարունակեն արարել իրենց բնակավայրում:

Տեղահանվածների համար ազատ բնակֆոնդ կա: Մանկապարտեզ չունենք, վարելահողերը մշակելու համար անհրաժեշտ տեխնիկա չկա, հանդիսությունների սրահը կապիտալ վերանորոգման կարիք ունի: Կառավարությանը դիմել ենք, և 2022 թվականին համայնքի ճանապարհները, հնարավոր է, ասֆալտապատվեն:

Համագյուղացիների և վերաբնակիչների խնդիրները հնարավորության սահմաններում աստիճանաբար լուծում ենք :


