հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սևացնում են մեր աշխատանքը․ Արցախի օպերատիվ շտաբի հայտարարությունը

Սևացնում են մեր աշխատանքը․ Արցախի օպերատիվ շտաբի հայտարարությունը

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․

"Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ գործում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը: Անցած ժամանակահատվածում, իհարկե, նշանակալի աշխատանք է կատարվել: Հաճախ, անգամ, մեր հայրենակիցներին սատարելու համար շտաբի ղեկավարությունն անհնարին է ձգտել անել՝ աշխատելով հնարավորինս ծանրաբեռնված:

Մեր էջում մշտապես լուսաբանել ենք շտաբի աշխատանքը՝ բնականաբար, սկզբունք ունենալով պարտաճանաչությունն ու ճշտապահությունը: Սակայն որոշ օգտատերեր ու պրոֆիլներ մշտապես ձգտում են հնարավոր ամենադաժան կերպով սևացնել մեր աշխատանքը, ինչը, ի դեպ, տեսանելի է նաև մեր բարին չկամեցողներին:

Ընդ որում, դա արվում է յուրաքանչյուր առիթով, անգամ եթե մենք խիստ անհրաժեշտ տեղեկատվություն ենք տեղադրում մեր էջում, ինչով և մեծապես խոչընդոտվում է մեր աշխատանքը:

Սիրելի հետևորդներ, մենք բարեխղճորեն կատարում ենք մեր աշխատանքը և ակնկալում պատշաճ կերպով ընկալում։"

  • Կիսվել: