ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սեպտեմբերի 27-ի խորհուրդը հանուն հայրենիքի նահատակվածների պատգամին և զոհողությունը ճիշտ ճանապարհով արժանի լինելն է․ ԱՀ ՄԻՊ

Սեպտեմբերի 27-ի խորհուրդը հանուն հայրենիքի նահատակվածների պատգամին և զոհողությունը ճիշտ ճանապարհով արժանի լինելն է․ ԱՀ ՄԻՊ

Սեպտեմբերի 27-ի խորհուրդը պետք է կայանա հանուն հայրենիքի ընկած տղաների պատգամին և զոհողությունը ճիշտ ճանապարհով արժանի լինելու մեջ:

 Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին,Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո, ասել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
 
«Այս երկու տարիների ընթացքում մենք շարունակել ենք կրել բոլոր կորուստների ցավը: Ես կարծում եմ, որ օրվա ամենակարևոր խորհուրդը պետք է հենց այն լինի, որ յուրաքանչյուրս բարձր պատասխանատվություն ստանձնի մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ՝ ազնվորեն, պատշաճ ու թափանցիկ աշխատանքով մեր երկիրը հանելով այս ծանրագույն իրավիճակից»,-ասել է ԱՀ ՄԻՊ-ը:
 
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ Արցախում ներդրված են երաշխիքներ ու մեխանիզմներ ապահովելու երկրի քաղաքացու իրավունքների պաշտպանությունը:
 
«Եթե խոսենք կյանքի պաշտպանության իրավունքի մասին, ապա միանշանակ պետք է պնդել, որ Արցախում ապրող մարդու կյանքն ամեն վայրկյան ուղիղ սպառնալիքի ներքո է: Սա այն պարզ ճշմարտությունն է, որը մեր աշխատանքի շնորհիվ փորձում ենք հասանելի դարձնել միջազգային մարմիններին՝ ակնկալելով հստակ և գործնական քայլեր»,-ընդգծել է Գ.Ստեփանյանը՝ կարևորելով արցախցիների պայքարելու և հայրենի հողին կառչած մնալու կամքը:
 
 
 

  • Կիսվել: